Հոդված 57. Իրավաբանական անձի մարմինները
Հոդված 57. Իրավաբանական անձի մարմինները
1. Իրավաբանական անձը քաղաքացիական իրավունքներ է ձեռք բերում և քաղաքացիական պարտականություններ է ստանձնում իր մարմինների միջոցով, որոնք գործում են օրենքին, այլ իրավական ակտերին ու նրա կանոնադրությանը համապատասխան:
Իրավաբանական անձի մարմինների ընտրության կամ նշանակման կարգը սահմանվում է օրենքով և նրա կանոնադրությամբ:
2. Օրենքով նախատեսված դեպքերում իրավաբանական անձն իր մասնակիցների, ինչպես նաև ներկայացուցիչների միջոցով կարող է ձեռք բերել քաղաքացիական իրավունքներ և ստանձնել քաղաքացիական պարտականություններ:
3. Անձը, որն օրենքի կամ իրավաբանական անձի կանոնադրության ուժով հանդես է գալիս նրա անունից, պետք է գործի բարեխղճորեն և ողջամիտ` ի շահ իր կողմից ներկայացվող իրավաբանական անձի: Նա պարտավոր է իրավաբանական անձի հիմնադիրների (մասնակիցների) պահանջով հատուցել իր կողմից իրավաբանական անձին պատճառած վնասները, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով: