Անցնել բովանդակությանը
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2005-12-24-ից մինչև 2006-01-01։Բացել գործող տեքստը
Գլուխ 55 · ՀԱՄԱՏԵՂ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

Հոդված 1026. Համատեղ գործունեության պայմանագիր

գործել է մինչև 2006-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 1026. Համատեղ գործունեության պայմանագիր

1. Համատեղ գործունեության պայմանագրով երկու կամ ավելի անձինք (մասնակիցները) պարտավորվում են միացնել իրենց ավանդները և առանց իրավաբանական անձ կազմավորելու գործել համատեղ` շահույթ ստանալու կամ օրենքին չհակասող այլ նպատակի հասնելու համար:

2. Ձեռնարկատիրական գործունեության համար կնքված համատեղ գործունեության պայմանագրի կողմեր կարող են լինել միայն անհատ ձեռնարկատերերը և (կամ) առևտրային կազմակերպությունները:

3. Համատեղ գործունեության պայմանագրով կարող է նախատեսվել, որ այն չի բացահայտվում երրորդ անձանց համար (ոչ հրապարակային համատեղ գործունեություն):

4. Համատեղ գործունեության պայմանագիրը կնքվում է գրավոր:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։