Հոդված 999. Ապահովագրության պայմանագրի պայմաններն ապահովագրության կանոններով որոշելը
Հոդված 999. Ապահովագրության պայմանագրի պայմաններն ապահովագրության կանոններով որոշելը
1. Պայմանները, որոնցով կնքվում է ապահովագրության պայմանագիրը, կարող են որոշվել ապահովագրողի կամ ապահովագրողների միության ընդունած կամ հաստատած ապահովագրության համապատասխան տեսակի ստանդարտ կանոններով (ապահովագրության կանոններով):
2. Ապահովագրության կանոններում պարունակվող և ապահովագրության պայմանագրի (ապահովագրական պոլիսի) մեջ չընդգրկված պայմանները պարտադիր են ապահովագրվողի (շահառուի) համար, եթե պայմանագրում (ապահովագրական պոլիսում) ուղղակի վկայակոչված է նման կանոնների կիրառումը և այդ պայմանները շարադրված են պայմանագրի (ապահովագրական պոլիսի) հետ նույն փաստաթղթում կամ դրա հակառակ երեսին կամ կցված են դրան: Վերջին դեպքում պայմանագիր կնքելիս ապահովագրական պայմանների հանձնումն ապահովագրվողին պետք է հավաստվի պայմանագրի մեջ կատարվող գրառմամբ:
3. Ապահովագրության պայմանագիր կնքելիս ապահովագրվողը և ապահովագրողը կարող են պայմանավորվել ապահովագրության կանոնների առանձին դրույթներ փոփոխելու կամ վերացնելու և լրացնելու վերաբերյալ:
4. Ապահովագրվողը (շահառուն) իր շահերի պաշտպանության համար իրավունք ունի վկայակոչել ապահովագրության համապատասխան տեսակի կանոնները, որոնք նշված են ապահովագրության պայմանագրում (ապահովագրության պոլիսում), եթե անգամ սույն հոդվածի ուժով այդ կանոնները պարտադիր չեն նրա համար: