Հոդված 88. Լիակատար ընկերակցության բաժնեհավաք կապիտալում մասնակցի բաժնեմասի վրա բռնագանձում տարածելը
Հոդված 88. Լիակատար ընկերակցության բաժնեհավաք կապիտալում մասնակցի բաժնեմասի վրա բռնագանձում տարածելը
1. Ընկերակցությունում մասնակցելու հետ չկապված պարտքերի համար (անձնական պարտքեր) լիակատար ընկերակցության գույքում մասնակցի բաժնեմասի վրա բռնագանձում տարածել թույլատրվում է միայն պարտքերը մարելու համար նրա այլ գույքի անբավարարության դեպքում: Այդպիսի մասնակցի պարտատերերն իրավունք ունեն լիակատար ընկերակցությունից պահանջել առանձնացնելու բաժնեհավաք կապիտալում պարտապանի բաժնեմասին համապատասխանող` ընկերակցության գույքի մասի վրա բռնագանձում տարածելու նպատակով: Ընկերակցության գույքի առանձնացման ենթակա մասը կամ դրա արժեքը որոշվում է առանձնացնելու մասին պահանջ ներկայացնելու պահին կազմված հաշվեկշռով:
2. Լիակատար ընկերակցության բաժնեհավաք կապիտալում մասնակցի բաժնեմասին համապատասխանող գույքի վրա բռնագանձում տարածելը դադարեցնում է նրա մասնակցությունն ընկերակցությունում և հանգեցնում է սույն օրենսգրքի 83 հոդվածի 2-րդ կետի երկրորդ պարբերությամբ նախատեսված հետևանքներին: