Հոդված 51. Մասնագիտական որակավորումից զրկելը
Հոդված 51. Մասնագիտական որակավորումից զրկելը
Կենտրոնական բանկն իր որոշմամբ իրավունք ունի անձին զրկելու մասնագիտական որակավորումից, եթե նա՝
1) դիտավորությամբ խախտել է օրենքները և այլ իրավական ակտերը.
2) սույն օրենքը, դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերը և կարգավորվող շուկայի կամ Կենտրոնական դեպոզիտարիայի կանոնները խախտելու կամ դրանց խախտմամբ գործելու համար կարգավորվող շուկայի օպերատորի կողմից զրկվել է ներդրումային ծառայություններ մատուցող անձի կազմում կամ նրա անունից կարգավորվող շուկայում գործարքներ կատարելու իրավունքից.
3) կատարել է այնպիսի գործողություններ, որոնց հետևանքով ներդրումային ծառայություններ մատուցող անձը կրել է կամ կարող էր կրել զգալի ֆինանսական կամ այլ վնասներ.
4) պաշտոնավարման ընթացքում վարել է անհիմն և ներդրողների շահերը վտանգող գործունեություն, խոչընդոտել է վերահսկողություն իրականացնելու կապակցությամբ Կենտրոնական բանկի, նրա ծառայողների գործողություններին կամ դրսևորել է անբարեխիղճ վերաբերմունք իր ծառայողական պարտականությունների, այդ թվում՝ ներդրումային ծառայություններ մատուցող անձի և նրա հաճախորդների հանդեպ ստանձնած պարտականությունների նկատմամբ.
5) չի կատարել Կենտրոնական բանկի հանձնարարականները կամ անտեսել է Կենտրոնական բանկի նախազգուշացումը.
6) չի համապատասխանում Կենտրոնական բանկի սահմանած մասնագիտական որակավորման չափանիշներին: