Հոդված 66. Ներդրումային ծառայությունների մատուցման նկատմամբ պահանջները
Հոդված 66. Ներդրումային ծառայությունների մատուցման նկատմամբ պահանջները
1. Ներդրումային ծառայություններ մատուցող անձը ներդրումային ծառայություններ մատուցելիս պարտավոր է՝
1) իր հաճախորդից պահանջել ներդրումային գործունեության բնագավառում նրա գիտելիքների և փորձի, ինչպես նաև ներդրումային նպատակների վերաբերյալ տեղեկություններ.
2) հաճախորդին տրամադրել ակնկալվող գործարքների հետ կապված ռիսկերի վերաբերյալ տեղեկություններ՝ հաշվի առնելով հաճախորդի՝ ներդրումների բնագավառում ունեցած փորձը և գիտելիքները, ինչպես նաև գործարքի առարկա հանդիսացող արժեթղթերի գինը և ծավալը.
3) հաճախորդին տեղեկացնել ներդրողների պաշտպանության գործող մեխանիզմների մասին.
4) ցանկացած պահին հաճախորդի պահանջով, սակայն ոչ պակաս, քան եռամսյակը մեկ անգամ, հաճախորդին տրամադրել հաշվետվություն նրա արժեթղթերի փաթեթի արժեքի, կառուցվածքի և դրա կառավարման շրջանակներում հաճախորդի միջոցներով կնքված գործարքների մասին, ինչպես նաև ներդրումային ծառայությունների մատուցման հետ կապված այլ հանգամանքների վերաբերյալ:
2. Կենտրոնական բանկն իր նորմատիվ իրավական ակտերով կարող է սահմանել սույն հոդվածի 1-ին մասով սահմանված հաշվետվությունների և նման այլ փաստաթղթերի ձևի և բովանդակության նկատմամբ մանրամասն պահանջներ:
3. Կենտրոնական բանկն իր նորմատիվ իրավական ակտերով կարող է սահմանել սույն հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջներից բացառություններ՝ սույն օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով սահմանված ներդրումային ծառայությունները մատուցող անձանց համար: