ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՈՒՄԸԳլուխ 5 · ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԵՐ, ԿԱՌԱՎԱՐՈՒՄ
Հոդված 56. Նշանակալից մասնակցության ձեռքբերման նախնական համաձայնության գործողության դադարեցումը
Հոդված 56. Նշանակալից մասնակցության ձեռքբերման նախնական համաձայնության գործողության դադարեցումը
1. Կենտրոնական բանկի խորհուրդը կարող է դադարեցնել ներդրումային ընկերությունում նշանակալից մասնակցության նախնական համաձայնության գործողությունը, եթե անձի կողմից սույն օրենքով սահմանված կարգով ներդրումային ընկերությունում նշանակալից մասնակցություն ձեռք բերելուց հետո ի հայտ է եկել սույն օրենքի 55-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված հիմքերից որևէ մեկը:
2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված դեպքերում Կենտրոնական բանկը կարող է առաջարկել անձին (իսկ առաջարկությունը չկատարելու դեպքում` դատական կարգով պահանջել նրանից), որ նա ողջամիտ ժամկետում օտարի կամ այլ կերպ դադարեցնի իր մասնակցությունը ներդրումային ընկերությունում: