Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2021-07-10-ից մինչև 2022-05-05։Բացել գործող տեքստը
ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՈՒՄԸԳլուխ 9 · ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ

Հոդված 91. Ներդրումային ընկերության լուծարային հանձնաժողովը

գործել է մինչև 2022-05-05Բացել ARLIS-ում

Հոդված 91. Ներդրումային ընկերության լուծարային հանձնաժողովը

1. Ներդրումային ընկերության լուծարային հանձնաժողովը ստեղծվում է ներդրումային ընկերության լուծարման թույլտվությունը տալու մասին Կենտրոնական բանկի որոշման կայացումից հետո` հնգօրյա ժամկետում:

2. Լուծարային հանձնաժողովը ստեղծվում է ներդրումային ընկերությունը լուծարելու, նրա գույքը (միջոցները) վաճառելու և պարտատերերի օրինական պահանջները բավարարելու նպատակով:

3. Լուծարային հանձնաժողովը կազմվում է առնվազն երեք անդամից: Լուծարային հանձնաժողովի նախագահ և անդամ կարող են լինել միայն սույն օրենքով սահմանված մասնագիտական որակավորում ստացած անձինք:

4. Մինչև լուծարային հանձնաժողովի ձևավորումը լուծարային հանձնաժողովի լիազորություններն իրականացնում է տվյալ ներդրումային ընկերության գործադիր մարմինը, եթե ներդրումային ընկերության կանոնադրությամբ այլ բան նախատեսված չէ:

5. Լուծարային հանձնաժողովի ստեղծման պահից նրան են անցնում լուծարվող ներդրումային ընկերության կառավարման լիազորությունները:

6. Լուծարային հանձնաժողովի ստեղծման պահից 5-օրյա ժամկետում լուծարային հանձնաժողովը հայտարարություն է տալիս առնվազն 3000 տպաքանակով հանրապետական տարածում ունեցող օրաթերթում և ծանուցում է Կենտրոնական բանկին ներդրումային ընկերության լուծարման և պարտատերերի կողմից պահանջների ներկայացման կարգի ու ժամկետի մասին, որը չի կարող պակաս լինել 60 օրից:

7. Լուծարային հանձնաժողով չստեղծվելու դեպքում ներդրումային ընկերության լուծարային հանձնաժողովն ստեղծվում է Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։