Հոդված 52. Որակավորված մասնագետներ ունենալու պահանջը
Հոդված 52. Որակավորված մասնագետներ ունենալու պահանջը
1. Ներդրումային ծառայություններ մատուցող անձը պարտավոր է մշտապես ունենալ սույն օրենքով սահմանված մասնագիտական որակավորում ունեցող՝
1) առնվազն մեկ աշխատակից՝ սույն օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված ծառայությունների մատուցման համար.
2) առնվազն մեկ աշխատակից՝ սույն օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված ծառայության մատուցման համար.
3) առնվազն երկու աշխատակից՝ սույն օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով նախատեսված ծառայության մատուցման համար.
4) առնվազն մեկ աշխատակից՝ սույն օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ և 6-րդ կետերով նախատեսված ծառայությունների մատուցման համար.
5) առնվազն մեկ աշխատակից՝ սույն օրենքի 26-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված ծառայության մատուցման համար:
2. Միևնույն անձը չի կարող համատեղել սույն հոդվածի 1-ին մասում նշված մեկից ավելի ներդրումային ծառայությունների մատուցումը, բացառությամբ սույն հոդվածի 1-ին մասի 1-ին և 4-րդ կետերով նախատեսված ծառայությունների: