Հոդված 59. Ներդրումային ծառայություններ մատուցող անձանց գործունեության կանոնները
Հոդված 59. Ներդրումային ծառայություններ մատուցող անձանց գործունեության կանոնները
1. Ներդրումային ծառայություններ մատուցող անձը պարտավոր է հաստատել իր ղեկավար անձանց և աշխատակիցների գործունեությունը կարգավորող ներքին կանոններ և կանոնակարգեր (այսուհետ՝ գործունեության կանոններ):
2. Գործունեության կանոնները պետք է ներառեն՝
1) ներդրումային ծառայություններ մատուցող անձի և ներդրումային ծառայություններ մատուցող անձի ղեկավարների և աշխատակիցների միջև շահերի բախումների կանխարգելման միջոցները.
2) ներդրումային ծառայություններ մատուցող անձի` ներդրումային և ոչ հիմնական ծառայությունների մատուցման հետ կապված փաստաթղթաշրջանառության և տեղեկատվության փոխանակման ընթացակարգը.
3) ներդրումային և ոչ հիմնական ծառայությունների մատուցման կանոնները.
4) ներքին աուդիտի գործունեության կանոնները.
5) Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված այլ ընթացակարգեր:
3. Կենտրոնական բանկը կարող է իր նորմատիվ իրավական ակտերով սահմանել ներդրումային ծառայություններ մատուցող անձի գործունեության կանոնների բովանդակության նկատմամբ մանրամասն պահանջներ:
4. Ներդրումային ծառայություններ մատուցող անձը պարտավոր է գործունեության կանոններում կատարված փոփոխությունների մասին Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով և ժամկետներում տեղեկացնել Կենտրոնական բանկին: