Հոդված 13.1
Հոդված 13.1.
Ոստիկանության պետի, պետի տեղակալի ու Ոստիկանության զորքերի հրամանատարի նշանակումը և ազատումը
1. Ոստիկանության պետ նշանակելու մասին Լիազոր մարմնի ղեկավարի առաջարկությունը ներկայացվում է գրավոր և ներառում է պաշտոնի նշանակմանը ներկայացված անձի անունը, ազգանունը, հայրանունը, տեղեկություններ աշխատանքային գործունեության մասին և կոչումը:
1.1. Ոստիկանության պետի տեղակալներ նշանակելու կամ ազատելու մասին Ոստիկանության պետի առաջարկությունը ներկայացվում է գրավոր և ներառում է սույն հոդվածի 1-ին մասով սահմանված տեղեկությունները:
2. (մասն ուժը կորցրել է 16.12.22 ՀՕ-461-Ն)
3. (մասն ուժը կորցրել է 16.12.22 ՀՕ-461-Ն)
4. (մասն ուժը կորցրել է 16.12.22 ՀՕ-461-Ն)
5. (մասն ուժը կորցրել է 16.12.22 ՀՕ-461-Ն)
6. (մասն ուժը կորցրել է 16.12.22 ՀՕ-461-Ն)
7. (մասն ուժը կորցրել է 16.12.22 ՀՕ-461-Ն)
8. Ոստիկանության զորքերի հրամանատար նշանակելու կամ ազատելու մասին վարչապետի առաջարկությանը կցվում են՝
1) Ոստիկանության զորքերի հրամանատար նշանակելու կամ ազատելու մասին վարչապետին ուղղված Ոստիկանության պետի գրավոր միջնորդությունը, որը ներառում է սույն հոդվածի 1-ին մասով սահմանված տեղեկատվությունը.
2) Ոստիկանության զորքերի հրամանատար նշանակելու կամ ազատելու մասին Հանրապետության նախագահի համապատասխան հրամանագրի նախագիծը:
(13.1-ին հոդվածը լրաց. 23.03.18 ՀՕ-273-Ն, փոփ., լրաց. 16.12.22 ՀՕ-461-Ն)
(16.12.22 ՀՕ-461-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)