Հոդված 16. ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ
Հոդված 16. ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ
(վերնագիրը փոփ. 08.12.11 ՀՕ-333-Ն)
1. Ոստիկանության գլխավոր, ավագ և միջին խմբերի պաշտոններ զբաղեցնող ծառայողները ենթակա են պարտադիր վերապատրաստման առնվազն 5 տարին մեկ անգամ` Հայաստանի Հանրապետության կամ օտարերկրյա պետությունների համապատասխան ուսումնական հաստատություններում:
Վերապատրաստում կարող են անցնել նաև ոստիկանության բարձրագույն և կրտսեր խմբերի պաշտոններ զբաղեցնող ծառայողները:
1.1. Ոստիկանության պարեկային ծառայություն իրականացնող ստորաբաժանման՝ կրտսեր և միջին խմբի պաշտոններ, ինչպես նաև քրեական ոստիկանի, ավագ քրեական ոստիկանի և հատկապես կարևոր գործերով ավագ քրեական ոստիկանի պաշտոններ զբաղեցնող ծառայողները ենթակա են պարտադիր վերապատրաստման երեք տարին մեկ անգամ:
2. (մասն ուժը կորցրել է 08.12.11 ՀՕ-333-Ն)
3. (մասն ուժը կորցրել է 08.12.11 ՀՕ-333-Ն)
4. Վերապատրաստում անցնելու կարգը և պայմանները սահմանում է Լիազոր մարմնի ղեկավարը:
(16-րդ հոդվածը փոփ. 14.12.04 ՀՕ-131-Ն, լրաց., փոփ. 24.10.06 ՀՕ-169-Ն, փոփ. 08.12.11 ՀՕ-333-Ն, 23.03.18 ՀՕ-273-Ն, լրաց. 03.06.20 ՀՕ-296-Ն, փոփ. 16.12.22 ՀՕ-461-Ն, խմբ. 26.06.23 ՀՕ-246-Ն)
(16.12.22 ՀՕ-461-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)
(26.06.23 ՀՕ-246-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)