Հոդված 60.11. Քաղաքացիական հատուկ ծառայության ստաժը
Հոդված 60.11. Քաղաքացիական հատուկ ծառայության ստաժը
1. Քաղաքացիական հատուկ ծառայության ստաժը ներառում է մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը, քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնների անվանացանկը հաստատելը ոստիկանությունում ծառայության, ինչպես նաև այլ պետական մարմիններում քաղաքացիական կամ քաղաքացիական հատուկ ծառայության, ոստիկանությունում քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոն զբաղեցնելու և քաղաքացիական հատուկ ծառայության կադրերի ռեզերվում գտնվելու ողջ ժամանակահատվածը:
2. Քաղաքացիական հատուկ ծառայության ստաժը չի ներառում սույն հոդվածի 1-ին մասում նշված` օրենքով սահմանված կարգի խախտմամբ աշխատած ժամանակաշրջանի ստաժը:
3. Քաղաքացիական հատուկ ծառայության ստաժը հաշվարկվում է քաղաքացիական ծառայողի ընդհանուր և մասնագիտական աշխատանքային ստաժում:
4. Սույն օրենքի 60.27-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով նախատեսված հիմքով՝ քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնից ազատված անձի քաղաքական կամ հայեցողական, բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների, կամ քաղաքացիական պաշտոն զբաղեցնելու ժամանակաշրջանի աշխատանքային ստաժը հավասարեցվում է քաղաքացիական հատուկ ծառայության ստաժին:
5. Քաղաքացիական հատուկ ծառայությունում ժամանակահատվածը համարվում է ոստիկանությունում ծառայության ստաժ և հաշվի է առնվում քաղաքացիական ծառայողին սույն օրենքի 4-րդ հոդվածով նախատեսված պաշտոնների նշանակելիս:
(60.11-րդ հոդվածը լրաց. 06.12.07 ՀՕ-288-Ն)