Հոդված 54. Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունը
Հոդված 54. Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունը
(վերնագիրը խմբ. 16.12.22 ՀՕ-461-Ն)
1. Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունը Լիազոր մարմնի ենթակայությամբ գործող պետական ոչ առևտրային կազմակերպություն է, որի գործունեության նպատակներն ու խնդիրները սահմանվում են ուսումնական հաստատության կանոնադրությամբ:
2. Լիազոր մարմնի ուսումնական հաստատության ղեկավարի, նրա տեղակալի (տեղակալների), ոստիկանության ծառայության մասնագիտական առարկաների կրթաճյուղերի, ամբիոնների և ֆակուլտետների ղեկավարների, նրանց տեղակալների, այդ կրթաճյուղերի, ամբիոնների պրոֆեսորների և դոցենտների պաշտոնները համապատասխանում են ոստիկանության գլխավոր խմբի պաշտոններին, իսկ նշված կրթաճյուղերի, ամբիոնների ավագ դասախոսներինը և դասախոսներինը` ավագ խմբի պաշտոններին:
3. Սույն հոդվածի երկրորդ մասում նշված ծառայողներին համապատասխան պաշտոններում նշանակում և պաշտոններից ազատում է Լիազոր մարմնի ղեկավարը:
4. (մասն ուժը կորցրել է 08.12.11 ՀՕ-333-Ն)
5. (մասն ուժը կորցրել է 14.12.04 ՀՕ-131-Ն)
6. Լիազոր մարմնի ուսումնական հաստատության պրոֆեսորադասախոսական անձնակազմին ներկայացվող պահանջները սահմանում է Լիազոր մարմնի ղեկավարը:
7. Լիազոր մարմնի ղեկավարի հրամանով Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունում կարող են սահմանվել պրոֆեսորադասախոսական անձնակազմի պաշտոններ, որոնցում Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով նշանակվում են համապատասխան գիտական աստիճան (կոչում) ունեցող, սույն օրենքի 11-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված պահանջները բավարարող, սակայն ոստիկանությունում ծառայության չանցնող անձինք` տվյալ պաշտոնում ոստիկանության ծառայողի համար նախատեսված համարժեք վարձատրությամբ: Սույն մասով նախատեսված դեպքերում վարձատրության համարժեքությունը որոշելու համար անհրաժեշտ ծառայության ստաժի և գիտամանկավարժական աշխատանքի ստաժի համապատասխանությունը որոշվում է Լիազոր մարմնի ուսումնական հաստատության պրոֆեսորադասախոսական անձնակազմին ներկայացվող պահանջները սահմանող` Լիազոր մարմնի ղեկավարի հրամանով:
8. Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունում կրթական ծրագրերի և դասընթացների կազմակերպման և իրականացման նպատակով կարող են ներգրավվել պրոֆեսորադասախոսական անձնակազմի անդամ չհամարվող անձինք, որոնց հետ կնքվում է ծառայությունների մատուցման պայմանագիր: Կրթական ծրագրերում ներգրավված, սակայն Լիազոր մարմնի ուսումնական հաստատության պրոֆեսորադասախոսական անձնակազմի անդամ չհամարվող անձանց ընտրության կարգը և ներկայացվող չափանիշները սահմանում է Լիազոր մարմնի ղեկավարը՝ հաշվի առնելով կրթական ծրագրի առանձնահատկությունները։
(54-րդ հոդվածը խմբ., փոփ. 14.12.04 ՀՕ-131-Ն, փոփ. 08.12.11 ՀՕ-333-Ն, 17.12.14 ՀՕ-218-Ն, լրաց. 16.12.16 ՀՕ-215-Ն, փոփ. 31.05.19 ՀՕ-49-Ն, լրաց. 03.06.20 ՀՕ-296-Ն, փոփ., խմբ. 16.12.22 ՀՕ-461-Ն)
(16.12.22 ՀՕ-461-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)