Գլուխ 11.1 · ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 60.24. Քաղաքացիական ծառայողի անձնական գործը և ծառայողական վկայականը
Հոդված 60.24. Քաղաքացիական ծառայողի անձնական գործը և ծառայողական վկայականը
(վերնագիրը խմբ. 08.12.11 ՀՕ-333-Ն)
1. Քաղաքացիական ծառայողի ծառայողական գործունեության ընթացքն արտացոլվում է նրա անձնական գործում, որը վարում է պետական կառավարման մարմինը:
2. Քաղաքացիական ծառայողների անձնական գործերը վարելու կարգը հաստատում է Ոստիկանության պետը:
3. Քաղաքացիական ծառայողների զինվորական հաշվառումն իրականացնում է ոստիկանությունը` Կառավարության սահմանած կարգով:
4. Քաղաքացիական ծառայողներին տրվում է ծառայողական վկայական, որի ձևը և տալու կարգը սահմանվում է Ոստիկանության պետի նորմատիվ հրամանով:
(60.24-րդ հոդվածը լրաց. 06.12.07 ՀՕ-288-Ն, խմբ., լրաց. 08.12.11 ՀՕ-333-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-273-Ն, 31.05.19 ՀՕ-49-Ն)