Հոդված 46. ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼԸ
Հոդված 46. ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼԸ
1. Ծառայողները ոստիկանությունում զբաղեցրած պաշտոնից ազատվում են`
1) հաստիքների կրճատման, կառուցվածքային փոփոխության դեպքում` ոստիկանությունում այլ պաշտոնի նշանակվելիս.
2) հաստիքների կրճատման, կառուցվածքային փոփոխության դեպքում, եթե ծառայողին համապատասխան պաշտոնում նշանակելը հնարավոր չէ.
3) սահմանափակ առողջական վիճակի պատճառով` ծառայության սահմանափակ պիտանիության կապակցությամբ` ոստիկանության բժշկական հանձնաժողովի որոշման հիման վրա (խաղաղ ժամանակ ոչ շարային ծառայությանը պիտանի, իսկ պատերազմի ժամանակ առաջին աստիճանի սահմանափակ պիտանի ճանաչվելու դեպքում), համապատասխան թափուր հաստիքների բացակայության պատճառով տվյալ պաշտոնում հետագա ծառայությունը շարունակելու անհնարինության դեպքում.
4) այլ պաշտոնի նշանակվելիս.
5) սույն օրենքի 42-րդ հոդվածի առաջին մասի 6-րդ կետով սահմանված կարգապահական տույժի ենթարկվելու դեպքում.
6) վեց ամիս և ավելի ժամկետով ուսման կամ այլ պետական մարմիններ կամ միջազգային պայմանագրերով սահմանված կարգով միջազգային կազմակերպություններ գործուղվելիս.
7) սույն օրենքի 14-րդ հոդվածի 10-րդ մասի չորրորդ պարբերությամբ նախատեսված հիմքերը վերանալու դեպքում:
2. Ոստիկանության ծառայողին պաշտոնից ազատում է նրան համապատասխան պաշտոնին նշանակելու իրավունք ունեցող ղեկավարը (պաշտոնատար անձը):
(46-րդ հոդվածը փոփ., լրաց. 14.12.04 ՀՕ-131-Ն, փոփ. 08.12.11 ՀՕ-333-Ն, 17.12.14 ՀՕ-218-Ն, լրաց. 16.12.22 ՀՕ-461-Ն, փոփ. 21.04.23 ՀՕ-135-Ն)
(16.12.22 ՀՕ-461-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)
(21.04.23 ՀՕ-135-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)