Հոդված 60.15. Քաղաքացիական հատուկ ծառայության կադրերի ռեզերվը
Հոդված 60.15. Քաղաքացիական հատուկ ծառայության կադրերի ռեզերվը
1. Քաղաքացիական հատուկ ծառայության կադրերի ռեզերվը վարում է պետական կառավարման մարմինը:
2. Քաղաքացիական հատուկ ծառայության կադրերի ռեզերվում գրանցվում են սույն օրենքի 60.27-րդ հոդվածի 1-ին մասի՝
1) 7-րդ կետով նախատեսված հիմքով քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնից ազատված անձինք.
2) 20-րդ կետով նախատեսված հիմքով քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնում չնշանակված անձինք.
3) 22-րդ կետով նախատեսված հիմքով քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնից ազատված անձինք:
3. Քաղաքացիական հատուկ ծառայության կադրերի ռեզերվում միանգամյա գտնվելու առավելագույն ժամկետը վեց ամիս է, բայց ոչ ավելի, քան կադրերի ռեզերվում գրանցված անձի 65 տարին լրանալը:
4. Սույն օրենքի հիման վրա քաղաքացիական հատուկ ծառայության կադրերի ռեզերվում գրանցելու և կադրերի ռեզերվից հանելու կարգը սահմանում է Ոստիկանության պետը:
(60.15-րդ հոդվածը լրաց. 06.12.07 ՀՕ-288-Ն, փոփ. 31.05.19 ՀՕ-49-Ն, լրաց. 16.12.22 ՀՕ-461-Ն)
(16.12.22 ՀՕ-461-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)