Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2025-08-01-ից մինչև 2025-08-08։Բացել գործող տեքստը
ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՄԻՋՆՈՐԴԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸԳլուխ 19 · ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՆԵՐԸ

Հոդված 105. Ապահովագրական գործակալի հաշվառման մերժման հիմքերը

գործել է մինչև 2025-08-08Բացել ARLIS-ում

Հոդված 105. Ապահովագրական գործակալի հաշվառման մերժման հիմքերը

Կենտրոնական բանկը մերժում է ապահովագրական գործակալների ռեգիստրում ապահովագրական գործակալի հաշվառումը, եթե`

1) դիմումատուն չի բավարարում սույն օրենքով և այլ իրավական ակտերով ապահովագրական գործակալի գործունեության համար սահմանված պահանջները.

2) դիմումատուի ղեկավար անձինք չեն համապատասխանում սույն օրենքով և Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջներին.

2.1) դիմումատուի նշանակալից մասնակիցներից թեկուզ մեկն ունի դիտավորությամբ կատարված հանցագործության համար դատվածություն, և այդ դատվածությունն օրենքով սահմանված կարգով մարված կամ վերացված չէ.

3) դիմումատուն չի ներկայացրել սույն օրենքի 103-րդ հոդվածով սահմանված փաստաթղթերը կամ ներկայացվել են կեղծ կամ թերի փաստաթղթեր, կամ ներկայացված փաստաթղթերում արտացոլվել են անարժանահավատ կամ կեղծ տվյալներ:

(105-րդ հոդվածը լրաց. 28.06.19 ՀՕ-108-Ն, փոփ. 09.06.22 ՀՕ-203-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։