Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2025-08-01-ից մինչև 2025-08-08։Բացել գործող տեքստը
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 4. «Ապահովագրական» և «Ապահովագրություն» բառերի օգտագործումը

գործել է մինչև 2025-08-08Բացել ARLIS-ում

Հոդված 4. «Ապահովագրական» և «Ապահովագրություն» բառերի օգտագործումը

1. «Ապահովագրական» և «ապահովագրություն» բառերը, դրանց ածանցյալները, հոլովված ձևերը կամ թարգմանությունները, ինչպես նաև օտար լեզվով այդ բառի հայերեն տառադարձությունը կարող են իրենց անվանման մեջ, գովազդներում կամ այլ կերպ օգտագործել միայն սույն օրենքով սահմանված կարգով ստեղծված և ապահովագրական, վերաապահովագրական կամ ապահովագրական միջնորդային գործունեություն իրականացնելու լիցենզիա կամ իրավունք ունեցող անձինք, բացառությամբ երբ «ապահովագրական», «վերաապահովագրական», «ապահովագրական բրոքեր», «ապահովագրական գործակալ», «ապահովագրական միջնորդ» կամ «ապահովագրություն» բառերի օգտագործման իմաստից ակնհայտ բխում է, որ խոսքն ապահովագրական, վերաապահովագրական կամ ապահովագրական միջնորդային գործունեությանը չի վերաբերում:

Ապահովագրական, վերաապահովագրական կամ ապահովագրական միջնորդային գործունեություն իրականացնելու լիցենզիա ստացած անձինք պարտավոր են լիցենզիան ստանալու պահից 90 օրվա ընթացքում, իրենց անվանման մեջ ներառել «ապահովագրական», «ապահովագրություն», «վերաապահովագրական» կամ «վերաապահովագրություն» բառերը, իսկ այդպիսի լիցենզիան ուժը կորցրած ճանաչվելու կամ այն հանձնելու պահից 30 օրվա ընթացքում դրանք հանել իրենց անվանման միջից:

2. Ապահովագրական կամ վերաապահովագրական գործունեությունը գովազդվել կարող է միայն սույն օրենքով սահմանված կարգով ապահովագրական կամ վերաապահովագրական գործունեություն իրականացնելու լիցենզիա ունեցող անձի կողմից կամ պատվերով:

3. Ապահովագրական գործակալի գործունեությունը գովազդվել կարող է միայն սույն օրենքով սահմանված կարգով ապահովագրական գործակալի գործունեություն իրականացնելու իրավունք ունեցող անձի կողմից կամ նրա պատվերով:

4. Ապահովագրական բրոքերային գործունեությունը գովազդվել կարող է միայն սույն օրենքով սահմանված կարգով ապահովագրական բրոքերային գործունեություն իրականացնելու լիցենզիա ունեցող անձի կողմից կամ պատվերով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։