Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2025-08-01-ից մինչև 2025-08-08։Բացել գործող տեքստը
ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐԳլուխ 25 · ՕՐԵՆՔՆԵՐԻ ԿԱՄ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 150. Լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին որոշումը հրապարակելը և դրա իրավական հետևանքները

գործել է մինչև 2025-08-08Բացել ARLIS-ում

Հոդված 150. Լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին որոշումը հրապարակելը և դրա իրավական հետևանքները

1. Սույն օրենքի 149-րդ հոդվածով նախատեսված հիմքերով լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին Կենտրոնական բանկի խորհրդի որոշումն անմիջապես հրապարակվում է: Նշված որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, եթե որոշմամբ այլ ժամկետ սահմանված չէ:

2. Լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու որոշման ուժի մեջ մտնելու պահից վերահսկվողը զրկվում է ապահովագրական, վերաապահովագրական կամ ապահովագրական միջնորդային գործունեություն իրականացնելու իրավունքից (բացառությամբ օրենքով նախատեսված գործարքների, որոնք ուղղված են նրա ստանձնած պարտավորությունների կատարմանը, միջոցների իրացմանը և դրանց վերջնական բաշխմանը) և օրենքով սահմանված կարգով լուծարվում է:

3. Լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին Կենտրոնական բանկի խորհրդի որոշման պատճենն այն ընդունվելուց հետո` եռօրյա ժամկետում, տրամադրվում է վերահսկվողին: Լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին Կենտրոնական բանկի խորհրդի որոշման բողոքարկումը դատարան չի կասեցնում այդ որոշման գործողությունը գործի ողջ դատական քննության ընթացքում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։