Հոդված 131. Միացման հետևանքները
Հոդված 131. Միացման հետևանքները
1. Միացման պայմանագրում սահմանված ժամկետներում միացման մասին որոշում ընդունած Ընկերություններն իրականացնում են միացման պայմանագրով նախատեսված միջոցառումները, հաստատում են փոխանցման ակտը և պահպանվող Ընկերության կանոնադրության կամ կանոնադրության լրացումների և փոփոխությունների հետ սույն օրենքով և Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով ներկայացնում են Կենտրոնական բանկ՝ գրանցման:
2. Վերակազմակերպվող Ընկերության կանոնադրությունը կամ դրանում կատարված փոփոխությունները և լրացումները Կենտրոնական բանկի կողմից գրանցելու պահից միացված Ընկերության (Ընկերությունների) գործունեության դադարման վերաբերյալ Ընկերությունների գրանցման մատյանում կատարվում է գրառում: Սույն մասում նշված գրառման պահից պահպանվող Ընկերությունը համարվում է վերակազմակերպված:
3. Վերակազմակերպված Ընկերությունը կարող է իրականացնել ապահովագրություն բոլոր այն դասերի գծով, որոնցով միացած Ընկերությունը կամ Ընկերություններն ունեին թույլտվություն կնքելու ապահովագրության պայմանագրեր: