Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2025-08-01-ից մինչև 2025-08-08։Բացել գործող տեքստը
ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՄԻՋՆՈՐԴԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸԳլուխ 17 · ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 92. Ակտիվների առանձնացված հաշվառումը

գործել է մինչև 2025-08-08Բացել ARLIS-ում

Հոդված 92. Ակտիվների առանձնացված հաշվառումը

1. Ապահովագրական միջնորդը պարտավոր է ապահովադրի կողմից վճարված և Ընկերությանը պատկանող ապահովագրավճարները, ինչպես նաև Ընկերության կողմից վճարված և վերաապահովագրողին պատկանող վերաապահովագրավճարները պահել Հայաստանի Հանրապետությունում գործող որևէ առևտրային բանկում բացված առանձնացված հաշվարկային հաշվին:

2. Ապահովագրական միջնորդն իրավունք չունի օգտագործելու սույն հոդվածի 1-ին մասով սահմանված միջոցներն իր կողմից իրականացվող ձեռնարկատիրական գործունեության համար և կարող է տնօրինել դրանք, բացառությամբ Ընկերությանը պատկանող ապահովագրավճարներն այդ Ընկերությանը վերադարձնելու նպատակով: Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված միջոցները չեն մտնում միջնորդի լուծարային գույքի մեջ, իսկ պարտատերերի (բացառությամբ Ընկերությունների՝ իրենց պատկանող ապահովագրավճարների չափով) պահանջները չեն բավարարվում այդ միջոցներից:

3. Միջնորդը պարտավոր է ապահովադրի կողմից ձեռք բերված ապահովագրության պայմանագրի կամ ապահովագրության վկայագրի դիմաց միջնորդին վճարված ապահովագրավճարը փոխանցել Ընկերությանը կամ վերաապահովագրողին պայմանագրով կամ վկայագրով նախատեսված ժամկետում, իսկ ժամկետ նախատեսված չլինելու դեպքում՝ առավելագույնը երեսնօրյա ժամկետում:

4. Ապահովադրի կողմից ապահովագրության պայմանագրի կամ վկայագրի դիմաց ապահովագրական գործակալին վճարված ապահովագրավճարը համարվում է Ընկերությանը վճարված` անկախ այն ապահովագրական գործակալի կողմից Ընկերությանը փոխանցված լինելու հանգամանքից:

5. Եթե Ընկերությունն ապահովագրական հատուցումը կատարում է միջնորդի միջոցով, ապա Ընկերության հատուցումը համարվում է կատարված, եթե ապահովադիրը, ապահովագրված անձը կամ շահառուն ստանում են այդ հատուցումը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։