Գլուխ 1 · ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄԸ
Հոդված 1
Հոդված 1.
Հանրապետության Նախագահն արդարադատության խորհրդի նախագահն է:
Արդարադատության նախարարը և գլխավոր դատախազը խորհրդի փոխնախագահներն են:
Խորհրդի կազմի մեջ մտնում են նաև Հանրապետության Նախագահի կողմից հինգ տարի ժամկետով նշանակվող տասնչորս անդամ, որոնցից երկուսը` իրավաբան գիտնական, ինը` դատավոր, երեքը` դատախազ:
Խորհրդի երեքական անդամ նշանակվում են առաջին ատյանի դատարանների, վերաքննիչ դատարանների և վճռաբեկ դատարանի դատավորներից:
Խորհրդի անդամները նշանակվում են հինգ տարի ժամկետով: