Հոդված 22. Մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիությունը
Հոդված 22. Մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիությունը
1. Իրավասու մարմինների կողմից ընտանիքում բռնության դեպքերի և(կամ) ընտանիքում բռնության ենթարկվածներին կամ ենթադրաբար ընտանիքում բռնության ենթարկվածներին առնչվող հանցագործության դեպքերի վերաբերյալ ստացված մասնավոր կյանքի տվյալները գաղտնի են: Արգելվում է առանց ընտանիքում բռնության ենթարկվածի կամ ենթադրաբար ընտանիքում բռնության ենթարկվածի համաձայնության զանգվածային լրատվության միջոցներով կամ այլ եղանակով նրանց վերաբերյալ այնպիսի տեղեկության հրապարակումը, որը թույլ կտա բացահայտել նրանց ինքնությունը, եթե այլ բան նախատեսված չէ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
2. Ոստիկանության ծառայողներին, աջակցության կենտրոնի և ապաստարանի աշխատակիցներին արգելվում է հրապարակել ապաստարանում տեղավորված՝ ընտանիքում բռնության ենթարկվածների և նրանց խնամքի տակ եղող անձանց գտնվելու վայրը կամ այլ տեղեկություն, որի միջոցով հնարավոր է հայտնաբերել նրանց գտնվելու վայրը:
3. Մասնավոր կամ ընտանեկան կյանքի անձեռնմխելիության իրավունքի խախտումն առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն, իսկ դրա հետևանքով անձին պատճառված վնասը ենթակա է հատուցման` օրենքով սահմանված կարգով: