Գլուխ 2 · ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ
Հոդված 5. Ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության միջոցների տեսակները
Հոդված 5. Ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության միջոցների տեսակները
1. Ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության միջոցներն են`
1) նախազգուշացումը.
2) անհետաձգելի միջամտության որոշումը.
3) պաշտպանական որոշումը:
2. Պաշտպանության միջոցների կիրառման մասին կայացվում է պատճառաբանված որոշում: Պաշտպանության միջոցները կիրառվում են՝ առաջնորդվելով սույն օրենքով սահմանված սկզբունքներով և ապահովելով միջամտության համաչափությունը: Դրանց կիրառումը չի խոչընդոտում օրենքով սահմանված կարգով քրեական գործ հարուցելուն և քրեական հետապնդում իրականացնելուն: