Հոդված 16. Կրթության ոլորտի լիազոր հանրապետական գործադիր մարմնի լիազորություններն ընտանիքում բռնության կանխարգելման բնագավառում
Հոդված 16. Կրթության ոլորտի լիազոր հանրապետական գործադիր մարմնի լիազորություններն ընտանիքում բռնության կանխարգելման բնագավառում
1. Ընտանիքում բռնության կանխարգելման բնագավառում Կրթության ոլորտի լիազոր հանրապետական գործադիր մարմինը`
1) ուսուցիչների և դաստիարակների հետ պարբերաբար անցկացնում է ընտանիքում բռնության կանխարգելման բնագավառում նրանց դերի, ընտանիքում բռնության դեպքերի մասին իրավասու մարմիններին հայտնելու կարգի վերաբերյալ վերապատրաստումներ.
2) ընտանիքում բռնության կանխարգելման նպատակով վերանայում է կրթական ծրագրերը և բացառում ընտանիքում բռնության խրախուսման դրսևորումները դասագրքերում և կրթական նյութերում, ինչպես նաև կրթական ծրագրերում ընդգրկում է նյութեր ընտանիքում բռնության բնույթի, ընտանիքի և հանրության վրա դրա ազդեցության և ավանդական ընտանիքում արժեքների մասին: