Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2021-10-23-ից մինչև 2023-07-01։Բացել գործող տեքստը
Գլուխ 2 · ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ

Հոդված 9. Անհետաձգելի միջամտության և պաշտպանական որոշումների գործողության դադարումը՝ կապված քրեական գործի հարուցման հետ

գործել է մինչև 2023-07-01Բացել ARLIS-ում

Հոդված 9. Անհետաձգելի միջամտության և պաշտպանական որոշումների գործողության դադարումը՝ կապված քրեական գործի հարուցման հետ

1. Ընտանիքում բռնության փաստով հարուցված քրեական գործի շրջանակում ընտանիքում բռնություն գործադրած անձի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրվելու, բժշկական հաստատությունում հարկադրաբար պահելու մասին որոշում կայացվելու կամ ընտանիքում բռնության ենթարկված անձի նկատմամբ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված՝ պաշտպանվող անձի անձնական անվտանգությունն ապահովելու, բնակարանը և այլ գույքը պահպանելու, պաշտպանվող անձին բնակության այլ վայր փոխադրելու, պաշտպանվող անձի ինքնությունը հաստատող փաստաթղթերը փոխարինելու կամ արտաքինը փոխելու պաշտպանության միջոցներ կիրառվելու դեպքերում՝ համապատասխան միջոցների կիրառման ժամկետով, դադարում է անհետաձգելի միջամտության և պաշտպանական որոշումներով նախատեսված այն սահմանափակումների գործողությունը, որոնք կապված են անձին, նրա բնակության կամ հաճախակի գտնվելու վայրերին մոտենալու արգելքի հետ:

2. Ընտանիքում բռնության փաստով քրեական գործ հարուցվելուց հետո անհետաձգելի միջամտության որոշում կարող է կայացվել և պաշտպանական որոշման համար դիմում կարող է ներկայացվել, եթե ընտանիքում բռնություն գործադրած անձի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց չի ընտրվել, նրա նկատմամբ բժշկական հաստատությունում հարկադրաբար պահելու մասին որոշում չի կայացվել, և վարույթն իրականացնող մարմինը չի կիրառել սույն հոդվածի 1-ին մասում նշված պաշտպանության միջոցները: Եթե ընտանիքում բռնություն գործադրած անձի նկատմամբ ընտրվել է կալանքը որպես խափանման միջոց, նրա նկատմամբ կայացվել է բժշկական հաստատությունում հարկադրաբար պահելու մասին որոշում, և վարույթն իրականացնող մարմինը կիրառել է սույն հոդվածի 1-ին մասում նշված պաշտպանության միջոցները, ապա անհետաձգելի միջամտության որոշում կարող է կայացվել և պաշտպանական որոշման համար դիմում կարող է ներկայացվել, եթե դրանցով նախատեսվող սահմանափակումը կապված չէ անձին, նրա բնակության կամ հաճախակի գտնվելու վայրերին մոտենալու արգելքի հետ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։