Հոդված 13. Պրոբացիայի ծառայությունում ծառայության համար ներկայացվող հիմնական պահանջները
Հոդված 13. Պրոբացիայի ծառայությունում ծառայության համար ներկայացվող հիմնական պահանջները
1. Պրոբացիայի ծառայությունում որպես պրոբացիայի ծառայող ծառայության կարող է անցնել Պրոբացիայի ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով ներկայացվող պահանջները բավարարող, հայերենին տիրապետող, 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, որն անցել է պարտադիր զինվորական ծառայություն (բացառությամբ իգական սեռի, ինչպես նաև այն քաղաքացիների, որոնք օրենքով նախատեսված կարգով և հիմքով ազատվել են պարտադիր զինվորական ծառայությունից)։
2. Պրոբացիայի ծառայողին ներկայացվող մասնագիտական պահանջները սահմանում է հանրային ծառայությունը համակարգող փոխվարչապետը:
3. Պրոբացիայի ծառայության չի կարող անցնել այն քաղաքացին, որի նկատմամբ իրականացվում է քրեական հետապնդում, կամ հարուցված քրեական հետապնդումը դադարեցվել է, կամ քրեական հետապնդում չի հարուցվել ոչ ռեաբիլիտացնող հիմքով, կամ որը դատապարտվել է դիտավորյալ հանցանք կատարելու համար՝ անկախ դատվածությունը վերացված կամ մարված լինելու հանգամանքից, կամ եթե առկա է «Հանրային ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածով նախատեսված հիմքերից որևէ մեկը: