Գլուխ 6 · ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՂԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՂԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 23. Պրոբացիայի ծառայողի պահանջների կատարման պարտադիր լինելը
Հոդված 23. Պրոբացիայի ծառայողի պահանջների կատարման պարտադիր լինելը
1. Պրոբացիայի ծառայողի` իր իրավասության սահմաններում առաջադրած պահանջների կատարումը պարտադիր է բոլոր պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների, պաշտոնատար անձանց, կազմակերպությունների և քաղաքացիների համար:
2. Պրոբացիայի ծառայողի օրինական պահանջները չկատարելը կամ նրա պարտականությունների կատարումը խոչընդոտելն առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն: