Հոդված 25. Պրոբացիայի ծառայության լիազորությունները
Հոդված 25. Պրոբացիայի ծառայության լիազորությունները
1. Պրոբացիայի ծառայությունը՝
1) ապահովում է «Պրոբացիայի մասին» օրենքով նախատեսված այլընտրանքային խափանման միջոցների կատարումը.
2) ապահովում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված անվտանգության միջոցների կատարումը.
3) ապահովում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված՝ ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների կատարումը.
4) ապահովում է իրավաբանական անձանց նկատմամբ նշանակված քրեաիրավական ներգործության միջոցի կատարումը.
5) տրամադրում է պրոբացիայի շահառուի վերաբերյալ զեկույցներ, ներկայացնում հաշվետվություններ և միջնորդություններ.
6) վերահսկողություն է իրականացնում պատիժը պայմանականորեն չկիրառելու, պատժի կրումից ազատելու, պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու դեպքում փորձաշրջանի մեջ գտնվող կամ պատժի կրումը հետաձգված անձանց նկատմամբ.
7) իրականացնում է հաշտարարություն.
8) իրականացնում է վերասոցիալականացման միջոցառումներ.
9) իրականացնում է օրենքով սահմանված այլ լիազորություններ: