Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2025-12-12-ից մինչև 2026-07-26։Բացել գործող տեքստը
Գլուխ 10 · ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ԽՐԱԽՈՒՍԵԼԸ, ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՏՈՒՅԺԻ ԵՆԹԱՐԿԵԼԸ

Հոդված 35. Պրոբացիայի ծառայողների նկատմամբ կիրառվող խրախուսանքի տեսակները

գործել է մինչև 2026-07-26Բացել ARLIS-ում

Հոդված 35. Պրոբացիայի ծառայողների նկատմամբ կիրառվող խրախուսանքի տեսակները

1. Պրոբացիայի ծառայողների նկատմամբ կիրառվում են «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված խրախուսանքի տեսակները: Պրոբացիայի ծառայողների նկատմամբ խրախուսանք կիրառում է պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը:

2. Պրոբացիայի ծառայողների նկատմամբ կարող է կիրառվել նաև արտահերթ կոչում, այդ թվում՝ իրենց զբաղեցրած պաշտոնի համապատասխան կոչումից ավելի բարձր կոչումի շնորհում խրախուսանքի տեսակը, որը պրոբացիայի ծառայողների նկատմամբ ծառայության ամբողջ ընթացքում կարող է կիրառվել մեկ անգամ: Արտահերթ կոչումի շնորհում խրախուսանքի տեսակը կիրառում է կոչումը շնորհելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը:

3. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված խրախուսանքի տեսակը չի կարող կիրառվել Պրոբացիայի ծառայության պաշտոնին համապատասխանող՝ սույն օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «ա» ենթակետով սահմանված առավելագույն կոչում ունեցող պրոբացիայի ծառայողների նկատմամբ:

4. Որպես «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով սահմանված խրախուսանքի տեսակների այլընտրանք՝ երկարամյա ծառայության կամ ծառայողական պարտականությունները կամ հանձնարարականները (առաջադրանքները) բարեխղճորեն կատարելու համար պրոբացիայի ծառայողը կարող է պարգևատրվել կրծքանշանով:

5. Կրծքանշանի տեսակները, ձևերը և շնորհման կարգը սահմանում է հանրային ծառայությունը համակարգող փոխվարչապետը:

(35-րդ հոդվածը փոփ. 13.11.25 ՀՕ-375-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։