Գլուխ 4 · ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՆՑՆԵԼԸ, ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՂԻՆ ԱՅԼ ՊԱՇՏՈՆԻ ՓՈԽԱԴՐԵԼԸ ԵՎ ՏԵՂԱՓՈԽԵԼԸ
Հոդված 12. Պրոբացիայի ծառայությունում պաշտոնի նշանակելը
Հոդված 12. Պրոբացիայի ծառայությունում պաշտոնի նշանակելը
1. Պրոբացիայի ծառայության պետին նշանակում և ազատում է վարչապետը՝ Նախարարի առաջարկությամբ։
2. Պրոբացիայի ծառայության պետի տեղակալներին նշանակում և ազատում է Նախարարը՝ Պրոբացիայի ծառայության պետի առաջարկությամբ։
3. Սույն օրենքով սահմանված պրոբացիայի ծառայողների պաշտոններում պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Պրոբացիայի ծառայության պետը։