Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2025-12-12-ից մինչև 2026-07-26։Բացել գործող տեքստը
Գլուխ 7 · ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ

Հոդված 24. Օրենսդրությամբ սահմանված ենթակայությանը համաձայն համապատասխան մարմնի լիազորությունները Պրոբացիայի ծառայության կազմակերպման գործում

գործել է մինչև 2026-07-26Բացել ARLIS-ում

Հոդված 24. Օրենսդրությամբ սահմանված ենթակայությանը համաձայն համապատասխան մարմնի լիազորությունները Պրոբացիայի ծառայության կազմակերպման գործում

1. Օրենսդրությամբ սահմանված ենթակայությանը համաձայն համապատասխան մարմինը կազմակերպում, վերահսկում և մեթոդական ղեկավարում է իրականացնում Պրոբացիայի ծառայության գործունեության նկատմամբ:

2. Նախարարը`

1) կազմակերպում և ընդհանուր վերահսկողություն է իրականացնում Պրոբացիայի ծառայության գործունեության նկատմամբ.

2) արձակում է Պրոբացիայի ծառայության գործունեության կազմակերպմանն ուղղված հրամաններ և տալիս է պարտադիր կատարման ցուցումներ.

3) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կատարում է նշանակումներ, կիրառում է կարգապահական և խրախուսանքի միջոցներ.

4) հաստատում է Պրոբացիայի ծառայության կանոնադրությունը, Կառավարության հաստատմանն է ներկայացնում Պրոբացիայի ծառայության ներքին կանոնակարգը.

5) հաստատում է Պրոբացիայի ծառայության հաստիքացուցակը.

6) քննում է պրոբացիայի ծառայողների որոշումների, գործողությունների կամ անգործության դեմ բերված բողոքները, օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով և իր լիազորությունների սահմաններում կասեցնում, փոփոխում, անվավեր, ուժը կորցրած կամ չեղյալ է ճանաչում Պրոբացիայի ծառայության պաշտոնատար անձանց` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող, այլոց իրավունքները խախտող կամ սահմանափակող հրամանները, որոշումներն ու ցուցումները.

7) սահմանում է Պրոբացիայի ծառայության կողմից հաշվետվություններ ներկայացվելու կարգը և ժամկետները.

8) սահմանում է Պրոբացիայի ծառայության չափահաս և անչափահաս շահառուների ռիսկերի և կարիքների գնահատման էլեկտրոնային գործիքները կիրառելու կարգը.

9) հաստատում է պրոբացիայի ծառայողի այցելության ժամանակ պրոբացիայի ծառայողի՝ իրավասու մարմնի որոշմամբ սահմանված վայր մուտքն ու ելքն արգելելու, պրոբացիայի ծառայողի պարտականությունների կատարումը ցանկացած ձևով խոչընդոտելու դեպքում կազմվող արձանագրությունների ձևերը.

10) սահմանում է պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու զեկույցը կազմելու, տրամադրելու կարգը և զեկույցի ձևը.

11) հաստատում է կամավորի հետ կնքվող պայմանագրի օրինակելի ձևը և պայմանները.

12) իրականացնում է սույն օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված այլ լիազորություններ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։