Գլուխ 9 · ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՂԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՆԳՍՏԻ ԺԱՄԱՆԱԿԸ
Հոդված 33. Պրոբացիայի ծառայողի աշխատաժամանակի տևողությունը
Հոդված 33. Պրոբացիայի ծառայողի աշխատաժամանակի տևողությունը
1. Պրոբացիայի ծառայողի համար սահմանվում է հնգօրյա աշխատանքային շաբաթ կամ հերթափոխային ծառայություն: Պրոբացիայի ծառայության պետի ներքին իրավական ակտով կարող է սահմանվել հերթապահություն:
2. Պրոբացիայի ծառայողը կարող է ներգրավվել արտաժամյա ծառայության Պրոբացիայի ծառայությունում անհետաձգելի կամ հրատապ խնդիրներ առաջանալու դեպքերում:
3. Պրոբացիայի ծառայողի արտաժամյա աշխատաժամանակի և աշխատաժամանակի տևողության վերաբերյալ կիրառելի են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված համապատասխան կարգավորումները: