Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2025-12-12-ից մինչև 2026-07-26։Բացել գործող տեքստը
Գլուխ 13 · ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԷԹԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ԵՎ ԲԱՐԵՎԱՐՔՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉԸ

Հոդված 47. Պրոբացիայի ծառայողների էթիկայի հանձնաժողովը

գործել է մինչև 2026-07-26Բացել ARLIS-ում

Հոդված 47. Պրոբացիայի ծառայողների էթիկայի հանձնաժողովը

1. Պրոբացիայի ծառայողների էթիկայի հանձնաժողովը բաղկացած է յոթ անդամից: Հանձնաժողովի կազմում են Պրոբացիայի ծառայության պետի տեղակալներից մեկը՝ Պրոբացիայի ծառայության պետի որոշմամբ, Պրոբացիայի ծառայության մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներից պրոբացիայի երեք ծառայող՝ Պրոբացիայի ծառայության պետի որոշմամբ, և Նախարարի նշանակած երեք ներկայացուցիչ: Պրոբացիայի ծառայողների էթիկայի հանձնաժողովի անդամները նշանակվում են առավելագույնը երեք տարի ժամկետով: Հանձնաժողովում նոր անդամների նշանակումները սույն հոդվածի սույն մասով սահմանված կարգով կատարվում են հանձնաժողովի գործող անդամների լիազորությունները դադարելու օրվան նախորդող օրը:

2. Պրոբացիայի ծառայողների էթիկայի հանձնաժողովը նախագահում է հանձնաժողովի կազմում ընդգրկված Պրոբացիայի ծառայության պետի տեղակալը: Հանձնաժողովի նախագահը կատարում է աշխատանքների բաշխում հանձնաժողովի անդամների միջև:

3. Պրոբացիայի ծառայողների էթիկայի հանձնաժողովը որոշումներն ընդունում է հանձնաժողովի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ՝ բաց քվեարկությամբ: Հանձնաժողովի անդամների ձայների հավասարության դեպքում քննարկման դրված հարցը համարվում է մերժված:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։