Հոդված 15
Հոդված 15.
ՀԳՄ-ների պարտականությունները
(վերնագիրը փոփ. 24.05.23 ՀՕ-178-Ն)
1. ՀԳՄ-ները պարտավոր են`
1) պատշաճ կերպով պահպանել հավատարմագրման կանոնները և կատարել Հավատարմագրման ազգային մարմնի հետ կնքած պայմանագրով ամրագրված պարտավորությունները, սույն օրենքով և ՀԳՄ-ների գործունեությունը կարգավորող այլ իրավական ակտերով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վավերացված Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան ընդունված փաստաթղթերով սահմանված պարտականությունները.
2) Հավատարմագրման ազգային մարմնի և ՀԳՄ-ի միջև կնքված պայմանագրի հիման վրա կատարել սույն օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 5.1-ին և 5.6-րդ կետերով սահմանված վճարները.
3) մշտապես համապատասխանել այն ստանդարտների, նորմատիվ փաստաթղթերի և իրավական ակտերի պահանջներին, որոնց համաձայն նրանք հավատարմագրվել են.
4) վկայակոչել հավատարմագրումը և կիրառել հավատարմագրման նշանը միայն հավատարմագրված ոլորտում և հավատարմագրման վկայագրի գործողության ընթացքում.
5) հավատարմագրման դադարեցման դեպքում Հավատարմագրման ազգային մարմին վերադարձնել հավատարմագրման վկայագրի բնօրինակը.
6) համագործակցել Հավատարմագրման ազգային մարմնի հետ` հավատարմագրված համապատասխանության գնահատման գործունեության վերաբերյալ բողոքներն ու հարցումներն ուսումնասիրելու նպատակով՝ ապահովելով անհրաժեշտ տեղեկատվության տրամադրումը.
7) Հավատարմագրման ազգային մարմնին տրամադրել տեղեկատվություն ՀԳՄ-ի, իրավաբանական անձի, հիմնադիրների (մասնակիցների), համապատասխանության գնահատման գործունեություն իրականացնող աշխատողների համապատասխանության գնահատման աշխատանքների վերաբերյալ.
8) (կետն ուժը կորցրել է 03.07.26 ՀՕ-342-Ն)
9) ներառել տեղեկատվություն սույն օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասի 15-րդ կետով սահմանված համապատասխան ռեեստրներում:
2. Հայաստանի Հանրապետությունում համապատասխանության գնահատման գործունեություն իրականացնելու նպատակով հավատարմագրման համար դիմում են միայն Հավատարմագրման ազգային մարմին և ՀԳՄ-ի հայեցողությամբ՝ նաև տարածաշրջանային և միջազգային հավատարմագրման կազմակերպությունների բազմակողմ փոխադարձ ճանաչման համաձայնագրերի ստորագրող կողմ հանդիսացող պետությունների հավատարմագրման մարմիններ՝ հաշվի առնելով տարածաշրջանային և միջազգային հավատարմագրման կազմակերպությունների կողմից սահմանված պահանջները:
(15-րդ հոդվածը խմբ., լրաց. 17.12.14 ՀՕ-236-Ն, փոփ., լրաց. 24.05.23 ՀՕ-178-Ն, փոփ., լրաց. 03.07.26 ՀՕ-342-Ն)
(24.05.23 ՀՕ-178-Ն օրենքն ունի անցումային դրույթ)