Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2025-02-27-ից մինչև 2025-07-04։Բացել գործող տեքստը
ՖՈՆԴԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԹՈՂԱՐԿՎՈՂ ՓԱՅԵՐԸ (ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԸ)Գլուխ 4 · ՓԱՅԵՐԸ (ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԸ) ԵՎ ԴՐԱՆՑ ԹՈՂԱՐԿՈՒՄԸ, ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՄԱՐՈՒՄԸ

Հոդված 28. Փայերի (բաժնետոմսերի) թողարկումը և տեղաբաշխումը

գործել է մինչև 2025-07-04Բացել ARLIS-ում

Հոդված 28. Փայերի (բաժնետոմսերի) թողարկումը և տեղաբաշխումը

1. Բաց ֆոնդի փայերը (բաժնետոմսերը) թողարկվում են շարունակական ձևով` ապահովելով առաջնային շուկայում դրանց ամենօրյա առաջարկի առկայությունը: Բաց ֆոնդի փայերի (բաժնետոմսերի) արժեքն ու քանակը ֆիքսված չեն:

2. Բացառությամբ սույն հոդվածի 2.1-ին և 3-րդ մասերով նախատեսված դեպքերի, փայը (բաժնետոմսը) տեղաբաշխվում է դրա ձեռք բերման (բաժանորդագրման) պահանջ ներկայացվելու, իսկ փայի (բաժնետոմսի) դիմաց վճարումն ավելի ուշ կատարվելու դեպքում` համապատասխան վճարումը կատարելու պահից հետո սույն օրենքի 29-րդ հոդվածով սահմանված կարգով առաջին հաշվարկված և հրապարակված տվյալ փայի (բաժնետոմսի) տեղաբաշխման գնով: Փակ և միջակայքային ֆոնդերի, ինչպես նաև կամավոր կենսաթոշակային ֆոնդի կանոններով (կանոնադրությամբ) կարող է նախատեսվել, որ փայը (բաժնետոմսը) տեղաբաշխվում է դրա ձեռք բերման (բաժանորդագրման) պահանջ ներկայացվելու, իսկ փայի (բաժնետոմսի) դիմաց վճարումն ավելի ուշ կատարվելու դեպքում` համապատասխան վճարումը կատարելու պահի դրությամբ սույն օրենքի 29-րդ հոդվածով սահմանված կարգով վերջին հաշվարկված և հրապարակված տվյալ փայի (բաժնետոմսի) տեղաբաշխման գնով: Սույն մասով սահմանված պահանջը տարածվում է ոչ հրապարակային ֆոնդի փայերի (բաժնետոմսերի) թողարկման և տեղաբաշխման վրա, եթե ֆոնդի կանոններով (կանոնադրությամբ) այլ բան սահմանված չէ:

2.1. Պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերը տեղաբաշխվում են դրանց ձեռք բերման պահանջներ կայացվելու պահի դրությամբ սույն օրենքի 29-րդ հոդվածով սահմանված կարգով վերջին հաշվարկված և հրապարակված տվյալ փայի տեղաբաշխման գնով:

3. Առաջին անգամ փայերի (բաժնետոմսերի) տեղաբաշխում իրականացնող ֆոնդի փայի (բաժնետոմսի) տեղաբաշխման գինը սահմանվում է ֆոնդի կանոններով (կանոնադրությամբ) կամ տվյալ ֆոնդի կառավարչի կողմից:

4. Փայերի (բաժնետոմսերի) դիմաց վճարումը կատարվում է դրամական միջոցներով, եթե այլ բան սահմանված չէ սույն օրենքի 42.1-ին հոդվածով: Ոչ հրապարակային ֆոնդի մասնակիցը փայերի (բաժնետոմսերի) դիմաց կարող է տրամադրել այլ գույք՝ պայմանով, որ, տվյալ ֆոնդի կանոնների (կանոնադրության) համաձայն, ֆոնդը պատրաստվում է ներդրում կատարել այդ տեսակի գույքում:

5. Կենսաթոշակային ֆոնդի կառավարչի, գործակալի կամ պահառուի կողմից կուտակային կամ կամավոր կենսաթոշակային վճարի ստացումը սույն հոդվածի իմաստով համարվում է պետության կամ համապատասխան մասնակցի կողմից կենսաթոշակային ֆոնդի փայի (բաժնետոմսի) ձեռք բերման պահանջի ներկայացում:

(28-րդ հոդվածը խմբ., լրաց. 12.11.12 ՀՕ-213-Ն, լրաց. 21.06.14 ՀՕ-68-Ն, լրաց., փոփ., խմբ. 22.01.25 ՀՕ-23-Ն)

(22.01.25 ՀՕ-23-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։