Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2025-02-27-ից մինչև 2025-07-04։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2025-07-04-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
ՖՈՆԴԻ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸԳլուխ 7 · ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ՖՈՆԴԵՐԻ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 44. Մասնագիտացված ֆոնդի ակտիվների ներդրման նկատմամբ պահանջները

գործել է մինչև 2025-07-04ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 44. Մասնագիտացված ֆոնդի ակտիվների ներդրման նկատմամբ պահանջները

1. Օրենքով կամ Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով մասնագիտացված ֆոնդերի (այդ թվում՝ ոչ հրապարակային ֆոնդերի) որոշակի տեսակների համար կարող են սահմանվել`

1) ֆոնդի ակտիվների նվազագույն չափը, որը պետք է լինի իրացվելի ակտիվների տեսքով.

2) սահմանափակումներ` ըստ ակտիվների տեսակների և (կամ) դասերի.

3) ֆոնդի ակտիվների առավելագույն չափը, որ կարող է ներդրվել կարգավորվող շուկայում առևտրին չթույլատրված արժեթղթերում.

4) մեկ անձի կամ միևնույն խմբին պատկանող կամ փոխկապակցված անձանց թողարկած նույն դասի արժեթղթերի առավելագույն չափը, որ կարող է ձեռք բերել ֆոնդը.

5) ֆոնդի ակտիվների առավելագույն չափը, որ կարող է ներդրվել մեկ անձի կամ միևնույն խմբին պատկանող կամ փոխկապակցված անձանց թողարկած արժեթղթերում, ինչպես նաև ֆոնդի ակտիվների առավելագույն չափը, որի վերաբերյալ ֆոնդը կարող է կնքել ածանցյալ ֆինանսական գործիքներ մեկ անձի կամ միևնույն խմբին պատկանող անձի կամ փոխկապակցված անձանց հետ.

6) ֆոնդի ակտիվների առավելագույն չափը, որ կարող է ներդրվել մեկ առանձին գույքում.

7) այլ ֆոնդերի փայերում կամ բաժնետոմսերում ներդրումների պայմանները և առավելագույն սահմանաչափերը.

8) փոխառությունների ներգրավման պայմանները և ֆոնդի ակտիվների ընդհանուր արժեքի նկատմամբ ներգրավված փոխառությունների առավելագույն սահմանաչափը.

9) ֆոնդի գործունեության այլ տնտեսական նորմատիվներ, այդ թվում` ժամանակավոր գործողության.

10) ակտիվների խմբում մեկ նախաձեռնողի մասնակցության առավելագույն չափը:

2. (մասն ուժը կորցրել է 22.01.25 ՀՕ-23-Ն)

3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված սահմանափակումները Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով նախատեսված դեպքերում կարող են չտարածվել նոր ստեղծված մասնագիտացված ֆոնդերի վրա` ստեղծման պահից մեկ տարվա ընթացքում: Մասնագիտացված ֆոնդի` սույն օրենքով և դրա հիման վրա Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով սահմանված տնտեսական նորմատիվները խախտվելու դեպքում կառավարիչը պարտավոր է այդ մասին երեք աշխատանքային օրվա ընթացքում (եթե սույն օրենքով կոնկրետ տնտեսական նորմատիվի խախտման մասին տեղեկացման ավելի կարճ ժամկետ սահմանված չէ) տեղեկացնել Կենտրոնական բանկին և միջոցներ ձեռնարկել հնարավոր կարճ ժամկետում խախտումը վերացնելու ուղղությամբ:

(44-րդ հոդվածը լրաց. 12.11.12 ՀՕ-213-Ն, խմբ. 27.10.16 ՀՕ-198-Ն, լրաց. 04.05.18 ՀՕ-322-Ն, փոփ. 22.01.25 ՀՕ-23-Ն)

(22.01.25 ՀՕ-23-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։