Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2025-02-27-ից մինչև 2025-07-04։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2025-07-04-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
ՖՈՆԴԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ ԵՎ ԿԱՌԱՎԱՐԻՉԸԳլուխ 8 · ՖՈՆԴԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

Հոդված 49. Կորպորատիվ ֆոնդի կառավարումը

գործել է մինչև 2025-07-04ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 49. Կորպորատիվ ֆոնդի կառավարումը

1. Կորպորատիվ ֆոնդի (բացառությամբ վստահության վրա հիմնված ընկերակցության կազմակերպական-իրավական ձև ունեցող ֆոնդի) կառավարման բարձրագույն մարմինը ֆոնդի ժողովն է, որի բացառիկ իրավասությանն են պատկանում`

1) կառավարչի տնօրենների խորհրդում ֆոնդի մասնակիցների ներկայացուցչի ընտրությունը և նրա լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը, բացառությամբ այն դեպքերի, երբ համաձայն ֆոնդի կանոնադրության` այդպիսի ներկայացուցիչ չի ընտրվում.

2) (կետն ուժը կորցրել է 21.06.14 ՀՕ-68-Ն)

3) ֆոնդի անկախ աուդիտ իրականացնող անձի ընտրությունը.

4) հաշվիչ հանձնաժողովի ձևավորումը և ժողովի վարման կարգի ընդունումը.

5) սույն օրենքով սահմանված կարգով ֆոնդի պահառության և ֆոնդի կառավարման պայմանագրերի փոփոխման և գործողության դադարեցման և նոր կառավարչի և պահառուի հետ ֆոնդի պահառության և ֆոնդի կառավարման պայմանագրերի կնքման մասին որոշման կայացումը.

6) ֆոնդի կանոնադրության փոփոխությունների և (կամ) լրացումների հաստատումը.

7) ֆոնդի վերակազմակերպման և լուծարման մասին որոշումների կայացումը, ինչպես նաև լուծարման հանձնաժողովի նշանակումը և միջանկյալ ու լուծարային հաշվեկշիռների հաստատումը:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հարցերով որոշումների ընդունման իրավասությունը չի կարող փոխանցվել կառավարչին:

3. Կորպորատիվ ֆոնդի կանոնադրությամբ ֆոնդի ժողովին կարող են վերապահվել նաև սույն հոդվածի 1-ին մասով չնախատեսված իրավասություններ, այդ թվում` կառավարչի կողմից սույն օրենքով ընդունվող առանձին որոշումների հաստատման իրավունք:

4. Ֆոնդի ժողովի նախապատրաստման, անցկացման, որոշումների ընդունման և նրա հետ կապված այլ հարաբերությունների վրա տարածվում են «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով բաժնետերերի ընդհանուր ժողովի համար սահմանված դրույթները, եթե սույն օրենքով այլ կարգավորում չի նախատեսված:

5. Կորպորատիվ ֆոնդում տնօրենների խորհուրդ և վերստուգող հանձնաժողով (վերստուգող) չի ստեղծվում: «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով բաժնետերերի ընդհանուր ժողովին կամ տնօրենների խորհրդին (դիտորդ խորհրդին) վերապահված բացառիկ իրավասությունները, որոնք սույն օրենքով և (կամ) ֆոնդի կանոնադրությամբ չեն տրվել ֆոնդի ժողովին, իրականացնում է կառավարչի տնօրենների խորհուրդը որպես իր բացառիկ իրավասություն:

6. Կորպորատիվ ֆոնդի գործադիր կառավարումը, ինչպես նաև ֆոնդի ակտիվների կառավարումը պետք է հանձնվի ֆոնդի կառավարման գործունեության լիցենզիա ունեցող անձին: Ընդ որում, սույն մասով նախատեսված գործառույթները կառավարչի կողմից իրականացվում են կորպորատիվ ֆոնդի անունից` անկախ այն հանգամանքից, թե համապատասխան գործառույթը սույն օրենքով վերապահված է ֆոնդին, թե անմիջականորեն կառավարչին:

7. Վստահության վրա հիմնված ընկերակցության կազմակերպական-իրավական ձևով ստեղծված ֆոնդի կառավարումն իրականացվում է ֆոնդի կառավարման գործունեության լիցենզիա ունեցող լիակատար ընկերոջ կողմից:

(49-րդ հոդվածը փոփ., լրաց. 21.06.14 ՀՕ-68-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։