Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2025-02-27-ից մինչև 2025-07-04։Բացել գործող տեքստը
ՖՈՆԴԻ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸԳլուխ 6 · ՍՏԱՆԴԱՐՏ ՖՈՆԴԻ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 38. Ստանդարտ ֆոնդերի ներդրումային քաղաքականությունը

գործել է մինչև 2025-07-04Բացել ARLIS-ում

Հոդված 38. Ստանդարտ ֆոնդերի ներդրումային քաղաքականությունը

1. Սույն գլխով սահմանված պահանջները ներկայացվում են բացառապես ստանդարտ ֆոնդերին: Ընդ որում, սույն օրենքի 39-րդ և 41-րդ հոդվածները չեն տարածվում որակավորված ներդրողների ֆոնդերի և ոչ հրապարակային ֆոնդերի վրա:

2. Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով որակավորված ներդրողների ֆոնդ համարվող ստանդարտ ֆոնդերի և ոչ հրապարակային ստանդարտ ֆոնդերի համար կարող են սահմանվել`

1) ֆոնդի ակտիվների նվազագույն չափը, որը պետք է լինի իրացվելի ակտիվների տեսքով.

2) սահմանափակումներ` ըստ ակտիվների տեսակների կամ դասերի.

3) ֆոնդի ակտիվների առավելագույն չափը, որը կարող է ներդրվել կարգավորվող շուկայում առևտրին չթույլատրված արժեթղթերում.

4) մեկ անձի կամ միևնույն խմբին պատկանող կամ փոխկապակցված անձանց թողարկած նույն դասի արժեթղթերի առավելագույն չափը, որը կարող է ձեռք բերել ֆոնդը.

5) ֆոնդի ակտիվների առավելագույն չափը, որը կարող է ներդրվել մեկ անձի կամ միևնույն խմբին պատկանող կամ փոխկապակցված անձանց թողարկած արժեթղթերում, ինչպես նաև ֆոնդի ակտիվների առավելագույն չափը, որի վերաբերյալ ֆոնդը կարող է կնքել ածանցյալ ֆինանսական գործիքներ մեկ անձի կամ միևնույն խմբին պատկանող անձի կամ փոխկապակցված անձանց հետ.

6) ֆոնդի ակտիվների առավելագույն չափը, որը կարող է ներդրվել մեկ առանձին գույքում.

7) այլ ֆոնդերի փայերում կամ բաժնետոմսերում ներդրումների պայմանները և առավելագույն սահմանաչափերը.

8) փոխառությունների ներգրավման պայմանները և ֆոնդի ակտիվների ընդհանուր արժեքի նկատմամբ ներգրավված փոխառությունների առավելագույն սահմանաչափը.

9) ֆոնդի գործունեության այլ տնտեսական նորմատիվներ, այդ թվում` ժամանակավոր գործողության.

10) ակտիվների խմբում մեկ նախաձեռնողի մասնակցության առավելագույն չափը:

3. Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով կարող են սահմանվել որակավորված ներդրողների ֆոնդերի և ոչ հրապարակային ֆոնդերի հաշվին կնքվող արժեթղթերով ֆինանսավորման գործարքների (այդ թվում՝ ռեպո (հակադարձ ռեպո) գործարքների, արժեթղթերը փոխառությամբ տրամադրելու կամ ստանալու գործարքների), ածանցյալ ֆինանսական գործիքներով կնքվող գործարքների նկատմամբ սահմանափակումներ, նվազագույն չափանիշներ և պայմաններ (այդ թվում՝ տեսակները, գործարքի կողմերը), ինչպես նաև սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված ներդրումային սահմանաչափերի հաշվարկման նպատակով այդ գործարքների ռիսկերի արժեքների հաշվարկման կարգ:

(38-րդ հոդվածը խմբ. 22.01.25 ՀՕ-23-Ն)

(22.01.25 ՀՕ-23-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։