Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2025-02-27-ից մինչև 2025-07-04։Բացել գործող տեքստը
ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԳլուխ 19 · ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հոդված 110.1. Ոչ հրապարակային ֆոնդի կառավարման թույլտվության դադարեցումը

գործել է մինչև 2025-07-04Բացել ARLIS-ում

Հոդված 110.1. Ոչ հրապարակային ֆոնդի կառավարման թույլտվության դադարեցումը

1. Կենտրոնական բանկի կողմից ոչ հրապարակային ֆոնդի կառավարման թույլտվությունը դադարեցվում է սույն օրենքով նախատեսված դեպքերում՝ Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ։

2. Մինչև սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված պատասխանատվության միջոցի կիրառումը Կենտրոնական բանկը կարող է որոշակի ժամկետ սահմանել ոչ հրապարակային ֆոնդի կառավարումն իրականացնող անձի համար, որի ընթացքում վերջինս պարտավոր է վերացնել թույլտվության դադարեցման համար հիմք համարվող խախտումները։

(110.1-ին հոդվածը լրաց. 22.01.25 ՀՕ-23-Ն)

(22.01.25 ՀՕ-23-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։