ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸԳլուխ 34 · ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒՅԹԻ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 326. Օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելը կամ անցկացնելը
Հոդված 326. Օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելը կամ անցկացնելը
1. Օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաքը կազմակերպելը կամ անցկացնելը՝
պատժվում է տուգանքով՝ առավելագույնը տասնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ առավելագույնը հարյուր ժամ տևողությամբ, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով:
2. Հավաքը դադարեցնելու վերաբերյալ իրավասու մարմնի ներկայացուցչի օրինական պահանջին չենթարկվելուն ուղղված կոչը`
պատժվում է տուգանքով՝ առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ ութսունից հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ մեկից երկու ամիս ժամկետով: