Հոդված 515. Ձերբակալվածներին կամ կալանավորվածներին պահելու վայրում կամ քրեակատարողական հիմնարկում պահվող անձի կողմից թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր կամ դրանց պատրաստուկներ կամ դրանց համարժեք նյութեր (անալոգ) ապօրինի գործածելը

1. Ձերբակալվածներին կամ կալանավորվածներին պահելու վայրում կամ քրեակատարողական հիմնարկում պահվող անձի կողմից թմրամիջոց կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութ կամ դրանց պատրաստուկ կամ դրանց համարժեք նյութ (անալոգ) ապօրինի գործածելը՝
պատժվում է կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից`
պատժվում է կարճաժամկետ ազատազրկմամբ` մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով: