Հոդված 97. Անչափահասների նկատմամբ նշանակվող հանրային աշխատանքները
Հոդված 97. Անչափահասների նկատմամբ նշանակվող հանրային աշխատանքները
1. Հանրային աշխատանքների տևողությունը դատավճիռ կայացնելու պահին 15 տարին լրացած անչափահասների համար չի կարող գերազանցել օրական 2 ժամը, իսկ 16-18 տարին չլրացած անչափահասների համար` օրական 3 ժամը:
2. Անչափահասները չեն կարող ներգրավվել իրենց ֆիզիկական կամ հոգևոր զարգացման կամ առողջության համար վտանգ ներկայացնող աշխատանքներում:
3. Հանրային աշխատանքներից խուսափելու դեպքում այն փոխարինվում է ազատազրկմամբ` սույն օրենսգրքի 60-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված կարգով, եթե հանրային աշխատանքներից խուսափելու հետևանքների մասին նախազգուշացնելուց հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում, նա չի սկսի կամ վերսկսի հանրային աշխատանքների իրականացումը: Հանրային աշխատանքներն ազատազրկմամբ փոխարինելիս ազատազրկման 1 օրվա դիմաց հաշվարկվում է` 15 տարին լրացած անչափահասների համար` հանրային աշխատանքների 4 ժամը, իսկ 16-18 տարին չլրացած անչափահասների համար` հանրային աշխատանքների 6 ժամը:
4. Հանրային աշխատանքներն ազատազրկմամբ փոխարինելիս, եթե սույն օրենսգրքի Հատուկ մասի սանկցիայով ազատազրկում նախատեսված չէ, ապա ազատազրկման ժամկետը չի կարող գերազանցել դատավճիռ կայացնելու պահին 15 տարին լրացած անչափահասների համար` 4 ամիսը, իսկ 16-18 տարին չլրացած անչափահասների համար` 6 ամիսը։