Հոդված 551. Օրենսգիրքն ուժի մեջ մտնելը
Հոդված 551. Օրենսգիրքն ուժի մեջ մտնելը
1. Սույն օրենսգիրքն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հուլիսի 1-ից, բացառությամբ սույն հոդվածի 2-5-րդ մասերով նախատեսված դեպքերի:
2. Սույն օրենսգրքով նախատեսված՝ իրավաբանական անձանց քրեական պատասխանատվության վերաբերյալ դրույթներն ուժի մեջ են մտնում 2023 թվականի հունվարի 1-ից:
3. Սույն օրենսգրքով նախատեսված՝ ազատության սահմանափակում պատժատեսակի վերաբերյալ դրույթներն ուժի մեջ են մտնում 2023 թվականի հուլիսի 1-ից:
4. Սույն օրենսգրքով նախատեսված՝ կարգապահական գումարտակում պահելը պատժատեսակի վերաբերյալ դրույթներն ուժի մեջ են մտնում օրենսդրությամբ սահմանված չափանիշներին համապատասխան կարգապահական գումարտակներն ստեղծելուց և դրանք շահագործման հանձնելուց հետո, սակայն ոչ ուշ, քան մինչև 2023 թվականի հուլիսի 1-ը:
5. «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» օրենքով կարող են սահմանվել սույն օրենսգրքով նախատեսված առանձին իրավահարաբերությունների ուժի մեջ մտնելու այլ ժամկետներ: