Հոդված 69. Պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքները
Հոդված 69. Պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքները
1. Հանցագործության համար մեղավոր ճանաչված անձի նկատմամբ նշանակվում է արդարացի պատիժ, որը որոշվում է սույն օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածի սանկցիայի սահմաններում՝ հաշվի առնելով սույն օրենսգրքի Ընդհանուր մասի դրույթները:
2. Պատժի տեսակը և չափը որոշվում են հանցագործությամբ պատճառված վնասի բնույթով և չափով, հանցագործության եղանակով, տեղով, ժամանակով, հանցագործության շարժառիթներով և նպատակներով, դիտավորության կամ անզգուշության տեսակով, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող ու ծանրացնող հանգամանքներով, ինչպես նաև նշանակվող պատժի` հանցավորի վերասոցիալականացման և իրավահպատակ վարքագծի ձևավորման գործընթացի ու նրա ընտանիքի կենսապայմանների վրա ազդեցությամբ:
3. Ազատազրկման հետ կապված պատիժ կարող է նշանակվել, եթե դատարանը հիմնավորի, որ առավել մեղմ պատժատեսակը չի կարող ապահովել պատժի նպատակները:
4. Պատժի կատարման կարգը և պայմանները սահմանվում են Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսդրությամբ: