Անցնել բովանդակությանը
ՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2026-04-27-ից մինչև 2026-07-24։Բացել գործող տեքստը
ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԶՐԿԵԼՈՒ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՊԱՏԻԺՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸԳլուխ 22 · ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ ԿԱՏԱՐՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՆՉԱՓԱՀԱՍ ԵՎ ՄԻՆՉԵՎ 21 ՏԱՐԵԿԱՆ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ

Հոդված 116. Քրեակատարողական հիմնարկում անչափահաս դատապարտյալների նկատմամբ կիրառվող խրախուսանքի միջոցները

գործել է մինչև 2026-07-24Բացել ARLIS-ում

Հոդված 116. Քրեակատարողական հիմնարկում անչափահաս դատապարտյալների նկատմամբ կիրառվող խրախուսանքի միջոցները

1. Դրական վարքագծի, աշխատանքի կամ ուսման նկատմամբ բարեխիղճ վերաբերմունքի կամ դատապարտյալների ինքնագործ միավորումների աշխատանքներին կամ միջոցառումներին ակտիվորեն մասնակցելու համար անչափահաս դատապարտյալների նկատմամբ, սույն օրենսգրքի 102-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված խրախուսանքի միջոցներից բացի, կարող են կիրառվել նաև խրախուսանքի հետևյալ միջոցները.

1) քրեակատարողական հիմնարկի աշխատակցի ուղեկցությամբ հիմնարկի սահմաններից դուրս կրթական, մշակութային, մարզական, կրոնական կամ այլ միջոցառումների մասնակցելու թույլտվություն՝ տարեկան չորս թույլտվությունից ոչ ավելի.

2) մերձավոր ազգականների ուղեկցությամբ քրեակատարողական հիմնարկից դուրս գալու թույլտվություն՝ տարեկան երկու թույլտվությունից ոչ ավելի.

3) համակարգչային խաղերից օգտվելու թույլտվություն՝ ամսական երկու թույլտվությունից ոչ ավելի:

2. Խրախուսանքի միջոցները կիրառվում են սույն օրենսգրքի 103-րդ հոդվածով սահմանված կարգով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։