ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸԳլուխ 3 · ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼԻ ԻՐԱՎԱԿԱՆ ՎԻՃԱԿԸ
Հոդված 12. Դատապարտյալի իրավունքների և պարտականությունների տարբերակումը
Հոդված 12. Դատապարտյալի իրավունքների և պարտականությունների տարբերակումը
1. Դատապարտյալի՝ սույն օրենսգրքով սահմանված իրավունքներն ու պարտականությունները կարող են տարբերակվել՝ հիմք ընդունելով եզրափակիչ դատական ակտով նշանակված պատիժը, պատիժ կատարող հիմնարկի կամ մարմնի տեսակը և սահմանված ներքին կանոնակարգը, ինչպես նաև դատապարտյալի նկատմամբ կիրառված խրախուսանքի և տույժի միջոցները: