Անցնել բովանդակությանը
ՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2026-04-27-ից մինչև 2026-07-24։Բացել գործող տեքստը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸԳլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 3. Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենքի գործողությունը տարածության մեջ և ժամանակի ընթացքում

գործել է մինչև 2026-07-24Բացել ARLIS-ում

Հոդված 3. Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենքի գործողությունը տարածության մեջ և ժամանակի ընթացքում

1. Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսդրությունը կիրառվում է Հայաստանի Հանրապետության տարածքում։

2. Պատիժների կատարումը, դատապարտյալի նկատմամբ քրեաիրավական ներգործության այլ միջոցների կիրառումը, ինչպես նաև իրավաբանական անձի նկատմամբ քրեաիրավական ներգործության միջոցների կիրառումը կարգավորվում են դրանց կատարման կամ կիրառման պահին գործող քրեակատարողական օրենսդրությամբ։

3. Պատիժների կատարման ու քրեաիրավական ներգործության այլ միջոցների կիրառման կարգն ու պայմանները խստացնելուն ուղղված կամ դատապարտյալի վիճակն այլ կերպ վատթարացնող դրույթները հետադարձ ուժ չունեն։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։