Անցնել բովանդակությանը
ՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2026-04-27-ից մինչև 2026-07-24։Բացել գործող տեքստը
ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԶՐԿԵԼՈՒ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՊԱՏԻԺՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸԳլուխ 17 · ՊԱՏԺԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐՈՒՄ

Հոդված 81. Դատապարտյալի՝ հանձնուքներ և ծանրոցներ ստանալը և ուղարկելը

գործել է մինչև 2026-07-24Բացել ARLIS-ում

Հոդված 81. Դատապարտյալի՝ հանձնուքներ և ծանրոցներ ստանալը և ուղարկելը

1. Դատապարտյալին թույլատրվում է ստանալ և իր հաշվին ուղարկել հանձնուքներ կամ ծանրոցներ։ Դատապարտյալը կարող է շաբաթվա ընթացքում ստանալ մինչև 20 կիլոգրամ (ներառյալ հեղուկ) հանձնուք և ծանրոց: Ծանրոցի առավելագույն քաշը որոշվում է փոստային կապի գործունեության կանոնակարգով:

2. Հիվանդ, հաշմանդամություն ունեցող, հղի, կերակրող մայր և մինչև երեք տարեկան երեխա ունեցող դատապարտյալները կարող են ստանալ լրացուցիչ հանձնուքներ և ծանրոցներ՝ բժշկական ցուցմամբ սահմանված կամ երեխայի կարիքներին համապատասխան քանակով ու տեսականիով։

3. Բժշկական ցուցմամբ դատապարտյալների համար նախատեսված դեղերով և բժշկական արտադրատեսակներով, ինչպես նաև մանկական պարագաներով ու սննդամթերքով հանձնուքներն ու ծանրոցները չեն ընդգրկվում սույն օրենսգրքով նախատեսված հանձնուքների ու ծանրոցների քաշի մեջ։ Դեղերով և բժշկական արտադրատեսակներով հանձնուքներն ու ծանրոցներն ուղարկվում են քրեակատարողական հիմնարկներում տեղակայված բժշկական ստորաբաժանումներ՝ համապատասխան դատապարտյալի բուժման նպատակով։

4. Հանձնուքները և ծանրոցները ենթարկվում են զննության՝ քրեակատարողական հիմնարկների ներքին կանոնակարգով սահմանված կարգով։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։